ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Կեղծ ազատականության «թթվածինը կտրելը» երկրի վերածնության առաջին աստիճանը կդառնա

Կեղծ ազատականության «թթվածինը կտրելը»  երկրի վերածնության առաջին աստիճանը կդառնա
06.09.2013 | 12:06

1933 թ. ԱՄՆ-ում ընդունված բանկային օրենքը, որը օրինագծի հեղինակների անունով կոչվում է նաև Գլասսի-Ստիգոլլի օրենք, ընդհուպ մինչև 20-րդ դարի վերջը (չեղարկվել է 1999 թ.) բնորոշել է ամերիկյան բանկային համակարգի նկարագիրը, առևտրային բանկերին արգելելով զբաղվել ներդրումային գործունեությամբ, էապես սահմանափակելով արժեթղթերի հետ կապված գործառնություններով զբաղվելու բանկերի իրավունքը և մտցնելով բանկային ավանդների պարտադիր ապահովագրություն։

Մեր երկրում լիբերալների (ազատականների) ծայրահեղ, այսպես ասած, «ամենաթողական» տեսակը «ծվարած է» հասարակության ֆինանսասպեկուլյատիվ մասի ընդերքում։ Այն վայրում, որտեղ նրանք բազմանում են, աճում, զորություն են առնում` ՀՀ օրգանիզմի մնացած մասերը թափանցելու համար։ Ինչպես գրում են կենդանական աշխարհի հետազոտողները, ցանկացած կենսաբանական տեսակի վերացման վտանգ չի սպառնում, քանի դեռ նրա բուն կենտրոնին չեն դիպել։ Ճիշտ այդպես էլ, քանի դեռ չեն դիպել «ամենաթողականների» բազմացման բուն կենտրոնին, նրանց կենսաբանական տեսակի գոյությանը լուրջ վտանգ չի սպառնում։
Խնդիր առաջադրելով ազատվելու մեր երկրի արյունը ծծող մակաբույծներից, որոնք նրա օրգանիզմը թունավորում են իրենց կենսագործունեության թափոններով և թուլացնում են հանրային օրգանիզմի իմունային համակարգը, մենք պետք է փորձենք շեշտադրել կեղծ ազատականների բազմացման բուն կենտրոնի վճռորոշ հարձակման հանգամանքը։ Ո՞ր միջոցը ամենահարմարը կլինի դրա համար։ Արդյոք մարդկության զինանոցում համապատասխան հակաթույն կա՞ դրա համար։ Միացյալ Նահանգների փորձը ցույց է տալիս, որ կա։
Երբ 1933 թ. ամերիկացիները հայտնվեցին «Մեծ ճգնաժամի» ճիրաններում և կեղծ ազատական թմբիրը կոնգրեսականների գլխից հիմնովին ցնդեց, նրանք ընդունեցին մի հետաքրքիր օրենք, որը հնարավորություն տվեց ֆինանսական մակաբույծներին հեռու պահելու հանրային գանձանակից։ Այդ օրենսդրական ակտը կոչվեց նրա հեղինակների անունով. Գլասսի-Ստիգոլլի օրենք։ Ինձ թվում է, Հայաստանում նման օրենքի ընդունման անհրաժեշտության հարցն օրախնդիր է և արժանի հասարակական քննարկման։
Գլասսի-Ստիգոլլի օրենքը ձեռնարկություններին վարկերի տրամադրումը տարբերում է արժութային սպեկուլյացիաներից, չկանոնակարգված հիմնադրամներին ու ապահովագրական ընկերություններին մասնակցությունից։ Այդ օրենքի համաձայն, Կենտրոնական բանկից ստացված փողերը չեն կարող օգտագործվել արժույթի կամ արժեթղթերի սպեկուլյացիայի համար։ Բանկերն առհասարակ կորցնում են արժեթղթերով և արժութային սպեկուլյացիայով զբաղվելու իրավունքը։ Նրանք կկարողանան փողը, վարկերի ձևով, տրամադրել միայն ձեռնարկություններին ու գործող բիզնեսին։ Այսպիսով, փողի օգտագործումից շահույթ ստանալու համար բանկերը ստիպված կլինեն մշակել այնպիսի պայմաններով, որոնցով ձեռնարկությունները կուզենան վարկ վերցնել։ Եթե բանկերը չփոխեն վարկերի տրամադրման պայմանները, ապա նրանք պարզապես չեն կարողանա ֆինանսների օգտագործումից իրենց տոկոսն ստանալ. կողոպտչական պայմաններով ոչ ոք նրանցից փող չի վերցնի։
Գլասսի-Ստիգոլլի օրենքը վերջ դրեց ֆինանսական սպեկուլյանտների չարարկումներին։ Բանկերի գործառնական գործողությունները կտրվեցին ֆինանսական սպեկուլյացիաների մեջ կատարվող ներդրումներից, իսկ կառավարությանն արգելված էր որևէ ձևով սուբսիդավորել նման ներդրումները։ Վարկերը գնում էին ոչ թե սպեկուլյացիայի, այլ արտադրությունների, ենթակառուցվածքի, տեխնոլոգիաների զարգացման և արտադրական այլ ոլորտներ։ Քաղաքական առումով Գլասսի-Ստիգոլլի օրենքը վնաս հասցրեց ՈՒոլ-Սթրիթի ֆինանսական շահերին, որը ձգտում էր ԱՄՆ-ը տանել եվրոպական ուղիով։
Այսօր Կենտրոնական բանկից և ներդրողներից մեր բանկերի ստացած փողերը, փաստորեն, լիովին օգտագործվում են ֆինանսական սպեկուլյացիայի համար։ Բանկերն ամենևին շահագրգռված չեն ձեռնարկություններին վարկեր տրամադրելով։ Ֆինանսական սպեկուլյացիան նրանց համար շատ ավելի եկամտաբեր ու գրավիչ է։ Արտադրական ձեռնարկությունը վարկը վերադարձնում է երկար տարիների ընթացքում, իսկ ֆինանսական շուկայում հսկայական ծավալի փողեր կարելի է պտտեցնել օրական մի քանի անգամ։ Եվ ամեն գործառնություն ծանրակշիռ տոկոս է բերում։ Բանկերը շահագրգռված են, որ շահույթ ստանան, իսկ ֆինանսական սպեկուլյանտները դա ավելի արագ են անում, քան մի կոնկրետ ոլորտի վարկավորումը։ Բանկերի առևտրային (սպեկուլյատիվ) գործունեության բաժանումը ներդրումայինից այսօր առանցքային խնդիր է կեղծ ազատականների տնտեսական ֆաշիզմի դեմ մղվող պայքարում։
Գլասսի-Ստիգոլլի օրենքի էությունը պարզ էր և նշանակում էր. «Կարգավորել միջբանկային գործունեությունը և կանխել միջոցների հոսքը դեպի սպեկուլյատիվ գործառնություններ»։ Մեզանում նման օրենքի ընդունումն արգելք կհանդիսանար երկիրը քայքայող հանցավոր սպեկուլյացիայի ճանապարհին, որի հետևանքով ո՛չ գիտությունն է զարգանում, ո՛չ կառավարման համակարգն ու գյուղատնտեսությունը, ո՛չ էլ արտադրության մնացորդները։
Մենք միայնակ չենք այս աշխարհում։ ՈՒնենք բարեկամներ, դաշնակիցներ։ Դրանք Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և այլուր իրենց երկրների համար պայքարող հայրենասիրական ուժերն են։ Դրանք այն քաղաքացիներն ու կազմակերպիչներն են, որոնք ձգտում են հաղթել ընդհանուր թշնամու` Բրիտանական կայսրության և համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի դեմ մղվող պայքարում։ Դրանք մարդիկ են, ովքեր մեզ նման մտահոգված են իրենց երկրների փրկությամբ։ Նրանց հետ պետք է միավորվել։ Եթե մենք այդ բանն անենք, ապա մեզ համար ավելի հեշտ կլինի պայքարել հանուն մեր հայրենիքի բարօրության։
Հայաստանում Գլասսի-Ստիգոլլի օրենքի նման օրենքի ընդունումը, բանկային համակարգի նկատմամբ ինքնիշխանության վերադարձման այլ միջոցների հետ մեկտեղ, մեզ կազատի ֆինանսական «հինգերորդ շարասյան» մակաբույծներից և հնարավորություն կտա պետական միջոցներն օգտագործել հօգուտ հասարակության և առաջադիմության։
Վերջաբանի փոխարեն. Այսօր Հայաստանում լրագրողի մասնագիտությունն ինչ-որ տեղ հիշեցնում է դատաբժշկական փորձագետի, գուցե և` պաթոլոգանատոմի մասնագիտություն։ Բայց, չէ, այնուամենայնիվ դատաբժշկական փորձագիտությունն ու պաթոլոգանատոմիան տարբեր են։ Նման են նրանով, որ երկուսն էլ դիակի հետ գործ ունեն։ Պաթանատոմը` «թարմ» դիակի, իսկ դատաբժշկական փորձագետը` որի հետ պատահի։ Աշխատանքի նպատակներն էլ են նման. պարզել մահվան պատճառներն ու հանգամանքները։ Սակայն եթե պաթանատոմի հետաքրքրության շրջանակները կենսաբանությունից այն կողմ չեն անցնում, ապա դատաբժշկական փորձագետինը քիչ ավելի լայն են. նրան սոցիալական միջավայրը ևս հուզում է։ ՈՒստի լավագույն դատաբժշկական փորձագետներ ուժեղ պաթանատոմներից են ստացվում, սակայն վատ պաթանատոմից լավ դատաբժշկական փորձագետ չի ստացվում։ Լրագրողների միջավայրում էլ այդպես է։ ՈՒ դրա համար էլ մեկ-մեկ հարկ է լինում ձեռք զարկել...


Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 17080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ